Թայլանդում զբոսաշրջիկներին անհանգստացնող կապիկներին բռնելու համար դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանվել

Armenpress 21:40, 23 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդի Կրաբի նահանգում անտառային տնտեսության դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանել իրենց համազգեստը, որպեսզի բռնեն զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին անհանգստացնող վայրի կապիկներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, շուրջ 200  երկարապոչ մակականերին  բռնելու «գործությունը» նախապատրաստվել է վաղուց: Գործողությունը հենց սկզբից բախվել է կապիկների արձագանքին: Տեսնելով համազգեստով մարդկանց՝  կապիկները միմյանց ազդանշան են տվել և շատ արագ փախել թաքստոցներ: Դա տեղի է ունեցել մի քանի անգամ, և գործողությանը մասնակից աշխատակիցները ստիպված են եղել հանել իրենց վերնաշապիկները: Այդ ժամանակ կապիկները չեն փախել և, սովորության համաձայն, փորձել են անհանգստացնել աշխատակիցներին, ինչպես վարվում էին զբոսաշրջիկների հետ:

Գործողության առաջին փուլով աշխատակիցներին հաջողվել է բռնել 110 կապիկ, որոնք կտեղափոխվեն այլ վայր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am