Երևանի ու Կոտայքի մարզի մի շարք շրջաններում գազամատակարարումը կդադարեցվի

Armenpress 15:35, 23 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման,  ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  24-ի ժամը 9:00-ից  մինչև հուլիսի  25-ի  ժամը 19:00-ն դադարեցվելու է  Երևանի Նոր Նորք վարչական շրջանի,   Նորք Մարաշ վարչական շրջանի  7-րդ, 13-րդ, Հովսեփյան  փողոցների,  Դավիթ Բեկի փողոցի հարակից տարածքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի  և Բագրևանդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am