1000х90.jpg (78 KB)

Իրաքյան Քրդստանում զինյալները ներխուժել են Էրբիլի վարչակազմի շենք. Shafaaq News

Armenpress 11:49, 23 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ զինված մարդիկ հուլիսի 23-ին ներխուժել են Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի վարչակազմի շենք: Այս մասին հաղորդել Է Shafaaq News նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ առկա տեղեկատվության՝ հարձակման հետեւանքով տուժել Է երկու ոստիկան: Շենքը, որտեղ ամրացել են զինյալները, շրջապատել են ոստիկանության ստորաբաժանումները եւ «Ասաիշ» հատուկ նշանակության ջոկատը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am