Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը

Armenpress 10:22, 23 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում գրանցվել է հերթական երկրաշարժն, այս անգամ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, երկրաշարժը գրանցվել է Իրանի հարավարևելյան հատվածում՝ Քերման քաղաքում: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01:09-ին:

Իրանի տարածքում մեկ օրվա ընթացքում ևս 3 երկրաշարժ էր գրանցվել: Դրանցից ամենաուժգինը եղել է երրորդը՝ Քերմանշահի շրջանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ: Ցնցումների հետևանքով տուժածների թիվը 200-ից ավելին է: Շուրջ 100 շինություն ամբողջությամբ վնասվել է: Արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է ուղարկվել 15 խումբ փրկարարներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am