Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում

Armenpress 17:10, 22 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 20 տարեկնների Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից: Բուլղարիայի Սոֆիա քաղաքում ավարտվեց Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Մինչև 20 տարկնների Հայաստանի հավաքականը առաջնության վերջին խաղում 75-66 հաշվով առավելության հասավ Մոլդովայի նկատմամբ և առաջնությունն ավարտեց 21-րդ հորիզոնականում:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջասթին Կույումջյանը, ով վաստակեց 28 միավոր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am