Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդես կգա Եվրոպայում

Armenpress 11:45, 22 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամմ Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդես կգա Եվրոպայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սփայթ Մկրտչյանը կխաղա Չեռնոգորիան ներկայացնող «ԿԿ Մորնար» ակումբում: Մկրտչյանի նոր ակումբը հանդես է գալիս Չեռնոգորիայի առաջնությունում, ինչպես նաև «ABA» մրցաշարում, որտեղ միմյացն դեմ մրցում են թիմեր Խորվաթիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Սլովենիայից, Մոնտենեգրոյից և Իսրայելից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am