Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտի. նա խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին

Armenpress 16:13, 21 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 21-ին այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։

Արծրուն Հովհաննիսյանը գրառմանը կից տեղադրել է նաև լուսանկարներ, դրանցից մեկում պատկերված զինծառայողը Ռոբերտ Սոլկարյանն է, Աստրախանից է վերադարձել հայրենիք՝ բանակում ծառայելու համար:Մյուս լուսանկարում կապավոր Սաշա Բալոյանն ՝ Աշոցքից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am