Ինքնավթար Երևան-Իջևան ճանապարհին.  կա 2 զոհ և 1 վիրավոր

Armenpress 15:58, 21 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 21-ին՝ ժամը 7-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհին «Վազ 21099» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հացատան քարե պարսպին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից:

Վթարի հետևանքով ուղևորներ 1977 թվականին ծնված Գագիկ Բաբայանը և 1985 թվականին ծնված Վրեժ Հարությունյանը տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am