Նիկոլ Փաշինյանն անհիմն չի համարում տեսակետը, որ սոցցանցերում «փոթորիկները» հրահրողներ ունեն

Armenpress 15:23, 21 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսից հետո արված հետևությունները գրառել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: 

«Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում։Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Նիկոլ Փաշինյանն ու հարց ուղղել՝ «Թե՞ այլ պատճառներ գոյություն ունեն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am