Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին

Armenpress 13:54, 21 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «Քոնչո» մականվամբ «օրենքով գող»  Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։  Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 

Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։ 

Հանգամանքները քննությամբ պարզվում են։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am