Բաքուն կրկին հոսանքազրկվել է

Armenpress 11:54, 21 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը,

հուլիսի 20-ի երեկոյան դադարեցվել է քաղաքի մի շարք թաղամասերի էլեկտրամատակարարումը:

Ժամեր անց միայն մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Թե որն է հոսանքազրկման պատճառը, այս պահին չի հստակեցվում:

Սա Ադրբեջանում վերջերս գրանցված առաջին դեպքը չէ. Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը պարզաբանել էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է Մինգեչաուրի ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am