1000х90.jpg (78 KB)

Արցախի նախագահն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին

Armenpress 16:36, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի  նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսուա Ռոշբլուանի ավանդն Արցախ-Ֆրանսիա եւ հայ-ֆրանսիական կապերի զարգացման ու ընդլայնման գործում՝ նշելով, որ նա մեծ հարգանք է վայելում Արցախում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am