Թրամփը հայտարարել Է, որ Պուտինի հետ հաջորդ հանդիպումն ուսումնասիրվում Է

Armenpress 15:05, 20 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ հանդիպման նախապատրաստման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այո՛, այն ուսումնասիրվում Է»,- ասել Է նա՝ CNBC հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Twitter-ում արած սեփական հաղորդումը, որտեղ հայտնել Է, որ անհամբերությամբ Է սպասում ՌԴ-ի ղեկավարի հետ հաջորդ հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am