Գյուղնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է հնարավոր օժանդակության ուղղությունները

Armenpress 19:44, 19 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում  տրամադրվող հնարավոր օժանդակության եւ աջակցության ուղղությունները, ԵՄ խորհրդատվական աջակցության հնարավորությունները։

Կողմերը մեկ անգամ ևս վերահաստատել են սույն թվականի հունիսի 11-ի և հուլիսի 17-ի հանդիպումների ժամանակ հնչեցված մոտեցումները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am