Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին

Armenpress 17:48, 18 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին ընդունեց Վրաստանում Հայաստանի նորանշանակ ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից: 

Նախարարի տեղակալը, շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթեց հաջողություններ։ 

Հանդիպմանը կողմերը քննարկեցին ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։ 

Լելա Չիկովանին իր հերթին ներկայացրեց Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում շարունակվող բարեփոխումները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am