Ռուսաստանը համաձայնվեց օգնել ԿԺԴՀ-ի իրադրության լուծման գործում. Թրամփ

Armenpress 15:52, 18 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Ռուսաստանը համաձայնվել Է օգնել ԿԺԴՀ-ի իրադրության լուծման գործում: Հուլիսի 18-ին այս մասին նա գրել Է Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը համաձայնվեց օգնել ԿԺԴՀ-ի հարցում, որտեղ մեզ հետ հարաբերությունները լավ են, եւ գործընթացն առաջ Է գնում: Շտապողականություն չկա, պատժամիջոցները մնում են ուժի մեջ: ԿԺԴՀ-ի համար մեծ օգուտները եւ խոստումնալից ապագան գործընթացի վերջում Է»,- գրել Է նա:

Հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունեցավ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին լիաֆորմատ հանդիպումը: Գագաթնաժողովից հետո նախագահը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել Է, որ բանակցությունների ընթացքում բարձրացվել Է ԿԺԴՀ-ի թեման: «Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ եւ ինչպես կարող ենք անել, որպեսզի Հյուսիսային Կորեայում բարելավենք իրադրությունը»,- հայտարարել Է նա:

Հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բարձր մակարդակով բանակցությունների արդյունքներով Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ Փհենյանը հայտարարել Է Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման պատրաստակամության մասին, իսկ Միացյալ Նահանգները պարտավորվել Է ի պատասխան ԿԺԴՀ-ին տրամադրել անվտանգության երաշխիքներ: Այնուամենայնիվ ամփոփիչ պաշտոնական հաղորդագրության մեջ կողմերի մտադրությունները չեն կոնկրետացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am