Ոստիկանության պետը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկանների հիշատակին

Armenpress 21:41, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմն այցելել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ են խոնարհել 2 տարի առաջ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

2016 թվականի հուլիսի 17-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ ներխուժած խմբի կողմից զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Հավերժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերների հիշատակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am