Նախարար Լիլիթ Մակունցը մշակույթի ոլորտում կարևորում է մրցակցային թափանցիկ դաշտի ստեղծումը

Armenpress 19:46, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ոլորտում կարևորում է մրցակցային թափանցիկ դաշտի ստեղծումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեզ համար կարևոր է մրցակցային թափանցիկ դաշտի ապահովումը: Նախարարի՝ իմ գործունեության ընթացքում հասկացել եմ, որ դրա բացակայության պատճառով մշակութային գործիչների պակաս ունենք»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ կարևորում է մշակութային քննարկումները, որոշումների լուծումների փնտրտուքը:

Նախարարի խոսքով՝ արվեստագետներից ակնկալում են բարձրագույն արժեքների ստեղծում: Հասարակության համար սա կարևորագույնն է:

Մակունցի խոսքով՝ մշակութային ռազմավարության ստակ տեսլական ունեն: Նախարարը կարևորեց մշակույթ-կրթություն կապի վերահաստատումը: «Մեր քաղաքական ուղերձներից է ստեղծարար արդյունավետության ուղղութամբ աշխատելը, ապակենտրոնացումը, մշակույթի համաչափ զարգացումը մարզերում»,-նշեց նա ու հավելեց՝ մշակութային կյանքը պետք  է զարգացած լինի ոչ միայն մայրաքաղաքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am