Մշակույթի նախարարին կից խորհուրդ կստեղծվի

Armenpress 19:40, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է նախարարին կամ նախարարությանը կից խորհրդի ստեղծում, որում ներգրավված կլինեն մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեր որդեգրած մոտեցման համաձայն` պետք է ստեղծվի նախարարությանը կամ նախարարին կից այնպիսի մի մարմին, որը անկախ նախարարի և քաղաքական փոփոխությունից, պետք  է հստակ պատկերացում ունենա, թե մշակութային ինչ ռազմավարություն է պետք: Խորհուրդը պետք է հստակ իմանա՝ ինչ քայլերով առաջ շարժվել»,-նշեց Մակունցը:

Նախարարի հավաստմամբ՝ խորհրդում ներգրավված են լինելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք  քաջատեղյակ են խնդիրներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am