«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե

Armenpress 19:34, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ բյուջե արդեն իսկ վճարվել է  721.4 մլն. դրամը, իսկ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև սույն թվականի հուլիսի 20-ը:

Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընկերությունում լուծարային ստուգումը դեռևս ամփոփման փուլում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am