Պետերբուրգում պայթյունից զոհվածներն աշխատանքային միգրանտներ Էին Միջին Ասիայից

Armenpress 16:35, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Պետերբուրգի հյուսիսում գազի պայթյունից զոհված երկու հոգին եղել են միգրանտներ, որոնք աշխատում Էին տեխնիկական գազերով բալոնների լցման կայանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի Հյուսիս - Արեւմուտքի ուժային կառույցների մի աղբյուր: «Զոհվել են երկու եղբայրներ՝ ձեռնարկության աշխատողներ: Նրանք Պետերբուրգ Էին ժամանել Միջին Ասիայից»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Պայթյունը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով 12:30-ին քաղաքի հյուսիսի արդյունաբերական գոտում՝ տրամվայի նախկին հավաքակայանի տարածքում: Կալինինյան շրջանի վարչակազմում, որի տարածքում տեղի Է ունեցել արտակարգ պատահարը, հայտնել են, որ գազի բալոնի պայթյունից հետո բռնկում չի եղել: «Գազի բալոնի պայթյուն «Ավտոգեն» մասնավոր ձեռնարկությունում, զոհվել Է երկու մարդ: Բռնկում չի եղել, տեղում աշխատում Է քննչական կոմիտեն»,- ասել Է շրջանի ներկայացուցիչը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am