Իսրայելացի զինվորականները սիրիացի փախստականներին թույլ չեն տվել անցնելու Գոլանի բարձունքներ

Armenpress 16:00, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Էլ Քունեյթրայի նահանգում մարտական գործողությունների շրջաններից ավելի քան 200 փախստականներ հուլիսի 17-ին դուրս են եկել Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման գծի մոտ, սակայն նրանց թույլ չեն տվել անցնելու Իսրայելի կողմից վերահսկվող տարածք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է El Nashra նորությունների ալիքը:

Ալիքի տեղեկատվությամբ՝ իսրայելացի զինվորականները սիրիացիներին նախազգուշացրել են, որ նրանց չեն թողնի իրենց տարածք եւ պահանջել են հեռանալ ապառազմականացված գոտուց:

Սիրիական բանակն այժմ Սիրիայի հարավ - արեւմուտքի Էլ Քունեյթրայի նահանգում գործողություն Է իրականացնում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների հրոսակախմբերի դեմ: Զորքերը հուլիսի 16-ին ազատագրել են Էլ Հարա քաղաքը եւ դրա շրջակայքում գտնվող ռազմավարական բարձունքները: Ավելի վաղ այդ շրջանում նանց վերահսկողությանն Է անցել Մասխարա բնակավայրը, որը գտնվում Է Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման գծից 11 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am