Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ոչնչացնում են պայմանական հակառակորդին լեռնային զորավարժարանում

Armenpress 15:26, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մոտոհրաձգային դասակների մարտական հրաձգությունների ընթացքում պայմանական հակառակորդ նշանակող թիրախներ են խոցում «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում:

Մարտական հրաձգությունների պարապմունքները մեկ ամսվա թնթացքում անցկացվում են բարձրլեռնային, Էքստրեմալ շոգ կլիմայական պայմաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայոմւթյուկնից, զինծառայողները միայնակ պատրաստության պարապմունքներում, անձնակազմեր եւ ջոկեր կազմելիս հղկել են մարտավարական եւ հատուկ պատրաստության, վարման եւ ԲՄՊ-2 զենքով, Տ-72Բ տանկերով, հրազենով, ավտոմատ (ԱԳՍ-17) եւ ձեռքի (ՌՊԳ-7Վ) նռնականետերով հրաձգության նորմատիվների կատարման վարպետությունը: Հայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային դասակների համալիր պարապմունքներին ներգրավված Է են շուրջ հազար զինծառայող եւ 250 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am