1000х90.jpg (78 KB)

Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն  է հանձնել մի խումբ ոստիկանների

Armenpress 22:00, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 16-ին ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ հանձնեց ոստիկանության մի շարք ծառայողների:  

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:

Ոստիկանության Լոռու, Արագածոտնի մարզային վարչությունների, զորքերի ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացան ոստիկանության մայորի, փոխգնդապետի և գնդապետի սպայական կոչումներ:

Վալերիյ Օսիպյանը նաև հույս է հայտնել, որ կոչումներն էլ ավելի կպարտավորեցնեն նրանց առավել որակյալ ծառայություն իրականացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am