Պուտինը ժամանեց Հելսինկի՝ Թրամփի հետ հանդիպման

Armenpress 14:39, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա միջազգային գագաթնաժողովներից դուրս նրա առաջին լիաֆորմատ հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ռուսաստանի ղեկավարի ինքնաթիռը Հելսինկի-Վանտաա օդանավակայանում վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով մոտավորապես 13:00-ին, (Երեւանի ժամանակով 14:00-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինքնաթիռի սանդուղքի մոտ Ռուսաստանի նախագահին դիմավորել Է Ֆինլադիայի նախագահի վարչակազմի ղեկավար Յուկա Սիուկոսաարին:

ԱՄՆ-ի ղեկավարը Ֆինլանդիայի մայրաքաղաք Է ժամանել տակավին հուլիսի 15-ին: Պլանավորվում Է, որ Պուտինը եւ Թրամփը կժամանեն Հելսինկիի կենտրոնում գտնվող նախագահական պալատ, դուրս կգան լուսանակարիչների առաջ, իսկ հետո պալատի Գոթական դահլիճում կսկսեն առանձնազրույցը թարգմանիչների ներկայությամբ:

Կազմակերպիչների տվյալներով՝ գագաթնաժողովի այս մասին հատկացվում Է շուրջ 1,5 ժամ, սակայն, ինչպես ավելի վաղ Կրեմլում հայտարարել են, ժամանակի որեւիցե սահմանափակում չկա, այսինքն՝ թե հատկապես որքան կտեւի զրցույցը, կախված Է իրենցից՝ նախագահներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am