Հսկայական այսբերգը մեծ վտանգ է ներկայացնում Գրենլանդիայի գյուղերից մեկի համար

Armenpress 17:05, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հսկայական այսբերգը մոտեցել է Արևմտյան Գրենլանդիայի գյուղերից մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մասնակի տարհանում է կազմակերպվել, քանի որ այսբերգի հալոցքից առաջացած ալիքները լցվում են տներ:

Սառցադաշտն աղոտ կերպով նշմարվում է Իննարսուիտ գյուղի տների տանիքներից: Գիշերվա ընթացքում այն չի տեղաշարժվել:

Տեղական իշխանություններն ասել են, որ երբևէ այդչափ մեծ սառցաբեկոր չէին տեսել: Մոտակայքում ապրող 169 բնակիչներ տեղափոխվել են այլ վայրեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am