Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն աննախադեպ լեգիտիմություն ունեն

Armenpress 15:27, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն աննախադեպ լեգիտիմություն ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեհրաբյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ ներկայիս իշխանություններն արտահերթ ընտրություններից հետո ավելի ակտիվորեն կաշխատեն ընդհանուր համակարգի և առանձին ոլորտների բարեփոխումների ուղղությամբ»,-ասաց Մեհրաբյանը:

Նրա կարծիքով՝ իշխանություններն ունեն քաղաքական կամք և որոշում՝ ստեղծելու հավասար պայմաններ: Եվ այս առումով մեծ ծավալի աշխատանք պետք է կատարվի:

Քաղաքագետը մեծապես կարևորեց նաև հայ-ուկրաինական հարաբերությունները նոր էջից սկսելը: Նրա կարծիքով՝ կան բոլոր պայմանները, որ Ուկրաինայի նման առանցքային պետության հետ նոր էջից հարաբերություններ ձևավորվեն: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք կա կատարելու:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am