Ճապոնիայում շոգի պատճառով մեկ օրում ավելի քան 1000 մարդ է հոսպիտալացվել

Armenpress 15:22, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնիայում ավելի քան հազար մարդ հիվանդանոց է տեղափոխվել սաստիկ շոգի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ 1042 մարդ հոսպիտալացվել է ջերմային շոկի պատճառով: Ճապոնիայի ողջ տարածքում վերջին մի քանի օրերի ընթացքում տաք եւ խոնավ եղանակ է սահմանվել, երբ ջերմաստիճանը օրվա ընթացքում  գերազանցում էր +30 աստիճան: Երկրի որոշ շրջաններում  էլ այն հասնում է + 39 աստիճանի:

Անցյալ տարի երկրում սաստիկ տապի պատճառով  44 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ հոսպիտալացվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am