Թրամփն ավելի քան 10 րոպե ուշացել է Եղիսաբեթ II-ի հետ թեյախմությունից

Armenpress 14:52, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիսաբեթ երկրորդ թագուհին ստիպված է եղել ավելի քան 10 րոպե սպասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բերքշիր կոմսության Վինձորի ամրոցի մուտքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ ամբողջ ժամանակահատվածը թագուհին անցկացրել է ոտքի վրա:Սոցցանցերի օգտատերերը ֆիքսել են թագուհու դժգոհ ժեստը, երբ վերջինս նայել է ժամացույցին:

Թագուհու,  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա տիկինոջ՝ Մելանյայի մասնակցությամբ թեյախմությունը տևել է նախատեսված ժամանակահատվածից 17 րոպե  ավելի՝  47 րոպե :

Եղիսաբեթ II-ը բնույթով պունկտուալ է և չի սիրում, երբ իրեն սպասեցնում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am