ՏԿԶ նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը հանդիպել է ՀՀ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների հետ

Armenpress 20:14, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչներ Արմեն Մաշինյանի և Հայկ Խաչատրյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿԶ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻՊ-ի՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am