1000х90.jpg (78 KB)

ՀՀ փոխվարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցեր

Armenpress 19:59, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հուլիսի 13-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Եվգենի Դիտրիխի հետ։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ Կողմերն առանձին անդրադարձ են կատարել «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am