ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ 13-07-18

Armenpress 19:27, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 13-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 481.17 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.30 դրամով և կազմել 559.84 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 7.73 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.51 դրամով և կազմել 631.92 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 97.96 դրամով և կազմել 19274.04 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.33 դրամով և կազմել 245.04 դրամ: Պլատինի գինը նվազել է 8.62 դրամով և կազմել 12963.84 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am