ԸՕ բարեփոխումների հանձնաժողովը քննարկումներ է կազմակերպում կուսակցությունների և դիտորդ ՀԿ-ների հետ

Armenpress 17:16, 13 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կազմակերպում է հանդիպումներ՝ Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումները քաղաքացիական հասարակության հետ քննարկելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց առաջին փոխվարչապետի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանը, դիտորդական առաքելություններ իրականացրած հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին: 

Կուսակցությունների հետ քննարկումը կլինի հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին:

Հանդիպումները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության Կառավարության նստավայրում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ 055 468737 հեռախոսահամարով կամ karpis.pashoyan@gov.am հասցեով` նշելով կազմակերպության անվանումը, ինչպես նաև ներկայացուցչի անուն/ազգանունը:

Յուրաքանչյուր հանդիպման պետք է գրանցվել ոչ ուշ, քան դրանից 2 ժամ շուտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am