Արցախում շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Armenpress 23:42, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հուլիսի 12-ին արձանագրվել է շնագայլի հարձակման դեպք: Ստեփանակերտի բնակչուհի, 1950 թվականի ծնված Նուրվարդ Գաբրիելյանը դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ վերին շրթունքի շնագայլի կծած վերքով:

«Արմենպրես»-ին Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի:

Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափարող շներից և վայրի կենդանիներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am