1000х90.jpg (78 KB)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի որոշել առաջիկա ընտրությունների մասնակցության ձևաչափը. Նիկոլ Փաշինյան

Armenpress 23:13, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ, կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Թե ինչպես ենք գնալու ընտրություներին՝ ասեմ, որ այդ մասով քննարկումները շարունակվում են, և մենք այս պահին  վերջնական որոշում չունենք: Հնարավոր է՝ առանձին գնանք, հնարավոր է՝ դաշինքով: Դա կախված է կուսակցությունների տեսլականից, քաղաքական իրավիճակից, նոր քաղաքական իրավիճակում նոր համաձայնություններ ձեռք բերելու հնարավորությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am