1000х90.jpg (78 KB)

Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են վախենալ հայկական ժողովրդավարական պրոցեսներն իրենց մոտ տարածվելուց

Armenpress 22:51, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների, կոռուպցիայի, օրինականության ոլորտներում և փորձում է սահմանային սադրանքների միջոցով սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, գուցե վախ ունենալով, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում, որովհետև այս գործընթացը մաքուր հայկական և մաքուր հայաստանյան գործընթաց էր, և որևէ միջազգային կոմունիկացիոն ուղիներ փնտրելն այդքան էլ ճիշտ չէ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո Ադրբեջանում հակաժողովրդական, օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, որոնք նաև մատնեցին Ադրբեջանի գործող նախագահի վախերը մեր պրոցեսների կապակցությամբ:

«Մեր ժողովուրդը Երրորդ հանրապետության պատմության մեջ ավելի միասնական երբեք չի եղել, և սա մի հնարավորություն է, որ մեզ կարող է ուժեղացնել, և մենք պետք է ի վիճակի լինենք այդ հնարավորությունն օգտագործել»,-հավելեց ՀՀ վարչպետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am