Բասկետբոլի Մ20 տարեկանների թիմը մեծ կորուստներ ունի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ

Armenpress 21:45, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի Մ20 տարեկանների թիմի գլխավոր մարզիչը թիմին չի միացել ֆինանսական խնդիրների պատճառով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: «Մենք սկսում ենք Եվրոպայի առաջնության մասնակցությունը առանց մեր 7 առաջատարների: Մրցաշարին չի մասնակցի նաև հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Ղուկասը: Եվ խնդիրը ֆինանսական է: Վերջին րոպեին գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է Ղուկասի օգնականը՝ Միքայել Պողոսյանը: Նա որպես գլխավոր մարզիչ փորձ չունի»,-շեշտեց Պողոսյանը:

Վնասվածքի պատճառով Եվրոպայի առաջնությանում Հայաստանի հավաքականին չի օգնի նաև առաջար Արամ Ասլանյանը: Մյուս 11 բասկետբոլիստներից միայն 2 են 20 տարեկան: Հիմնական կազմի բասկետբոլիստները 18 տարեկան են, ովքեր  այս առաջնությունից հետո կմեկնեն 18 տարեկանների առաջնությանը:

«Մենք պայքարելու ենք ամեն խաղում և հիմա մարտական տրամադրվածություն կա թիմում: Սակայն գիտենք, որ հակառակորդները շատ ուժեղ են: Չեն խաղալու 8 բասկետբոլիստներ»,-եզրափակեց փոխնախագահը:

Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մերոնց մրցակիցներն են Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի և Հոլանդիայի ազգային հավաքականները: Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 13-ին Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am