Օշականում, Ոսկեվազում եւ Ոսկեհատում ջուրը կավելանա

Armenpress 20:05, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեոլիա ջուր ՓԲԸ ներկայացուցիչները  հետեւել են Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում նոր ջրագծի կառուցման տարվող աշխատանքների ընթացքին:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացնում են ընկերության հանրային կապերի ծառայությունից, ջրագիծը կունենա ընդամենը 300 մետր երկարություն, կկառուցվի նաեւ  3 դիտահոր՝ փականային հանգույցով:

 Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 շաբաթվա ընթացքում, նչի արդյունքում սպառողներին պատճառվող անհարմարությունը նվազագույնի կհասցվի: Իսկ «փոխհատուցումը» լիարժեք կլինի. վթարների բացակայություն ու վայրկյանում 15-20 լիտր լրացուցիչ ջուր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am