#ԿինոՇաբթի. «Երկնաքեր»-ը ու ևս 2 նոր ֆիլմ կհայտնվեն հայկական կինովարձույթում

Armenpress 21:00, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հուլիսի 12-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմ:

«Երկնաքեր»

Աշխարհի ամենաբարձր և տեխնոլոգիական երկնաքերում հրդեհ է բռնկվել։ Միայն ԿՀՎ-ի նախկին գործակալ Ուիլ Ֆորդը, ով հիմա անվտանգության մասնագետ է, կարող է փրկել երկնքի տակ գտնվող ուղղահայաց քաղաքը։ Երբ չես կարող վստահել ոչ մեկի, իսկ ընտանիքիդ կյանքը վտանգի տակ է, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է։

Ռեժիսոր՝ Ռոուսոն Մարշալ Թերբեր, դերերում՝ Դուեյն Ջոնսոն, Նիվ Քեմփբել, Պաբլո Շրայբեր և այլք:

«Թալլի»

Ի՞նչ նվիրել բազմազավակ մայրիկին ծննդյան օրը: Իհարկե դայակ, ով կօգնի նրան խնամել և դաստիարակել երեխաներին:Եթե մայրը կարողանա տանել դայակի տարօրինակությունները, կհասկանա, թե ինչ երջանկություն է բաժին հասել իրեն և իր երեխաներին: Եթե, իհարկե, կարողանա ...

Ռեժիսոր՝ Ջեյսոն Ռայթման, դերերում՝ Մաքքենզի Դևիս, Շարլիզ Թերոն, Մարկ Դյուպլաս և այլք:

«Հրեշներն արձակուրդում 3։ Ծովն է կանչում»

Այս անգամ Դրակուլան իր ընկերների հետ ուղևորվում է շքեղ նավով ծովային ճանապարհորդության։ Այստեղ կան ցանկացած ճաշակի զվարճանքներ։ Անսպասելիորեն Դրակուլան սիրահարվում է նավի կապիտանին՝ առեղծվածային և չքնաղ Էրիկային, և նրա դուստրը՝ Մևիսը, հասկանում է, որ ամբողջ ճանապարհորդությունը վտանգի տակ է, քանի որ Էրիկան թաքցնում է սարսափելի գաղտնիք, որի բացահայտումը կարող է վերջ դնել հրեշների գոյությանը։

Ռեժիսոր՝ Գենդի Տարտակովսկի, դերերում՝ Մել Բրուքս, Սելենա Գոմես, Ադամ Սենդլեր և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am