1000х90.jpg (78 KB)

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 12-07-18

Armenpress 17:36, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 12-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.74 դրամով և կազմել 481.49 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.36 դրամով և կազմել 562.14 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.75 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.48 դրամով և կազմել 636.43 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 70.08 դրամով և կազմել 19372 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.61 դրամով և կազմել 246.37 դրամ: Պլատինի գինը նվազել է 97.46 դրամով և կազմել 12972.46 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am