Մշակույթի նախարարությունը բարերարներին կոչ է անում ֆինանսապես աջակցել Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնմանը

Armenpress 16:50, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ մշակույթի նախարարությունը բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել Արմավիրի մարզի Ապագա համայնքի մշակույթի տան նախասրահում գտնվող` նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման, ամրակայման և նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Նշյալ որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում և հրատապ վերականգնման կարիք ունի: Գործընթացն իրականացնելու նպատակով Վարպետի ժառանգ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ իտալացի մասնագետներ Արա Զարյանի և Քրիստին Լամուղէի կողմից սեփական միջոցներով ուսումնասիրվել և մշակվել են նշյալ որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչը կազմում է 6.160 (վեց հազար հարյուր վաթսուն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Վերականգնման աշխատանքները Ա. Զարյանի և Ք. Լամուղէի կողմից իրականացվելու են անվճար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am