ՆԱՏՕ-ի բոլոր երկրները խոստացան պաշտպանության ծախսերն ավելացնել «չտեսնված բարձրության». Թրամփ

Armenpress 15:47, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովին համաձայնության են եկել իրենց վճարներն ավելացնելու «չտեսնված բարձրության»: «Էական առաջընթաց արվեց:

Բոլորը համաձայնության եկան Էապես բարձրացնելու իրենց վճարների մակարդակը, կբարձրացնեն մինչեւ այն մակարդակները, որոնք նախկինում աներեւակայելի կլիներին»,- հուլիսի 12-ին ասել Է Թրամփը գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մեկ տարում ՆԱՏՕ-ի երկրները ռազմական ծախսերն ավելացրել են 33 միլիարդ դոլարով, պատմել Է նա: «Ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնության գալ Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ դա մեզ կհաջողվի: Նրանք Էլ, ովքեր գտնվում են դահլիճում, այդպես են կարծում»,- ասել Է Թրամփը:

Թրամփի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներն իրեն շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի նախագահի հետ կայանալիք հանդիպման համար: «Նրանք ինձ շնորհակալություն հայտնեցին Պուտինի հետ հանդիպման համար: Եվ լավագույն մաղթանքներ հայտներին: Տեսնենք՝ այն ինչպես կանցնի: Հնարավոր Է, այն կարող Է հանգեցնել մի շատ արդյունավետ բանի»,- ասել Է նա: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Թրամփի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին Հելսինկիում: Ռուսաստանի նախագահի մամուլքի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոչ հասարակ հարցեր, այդ թվում համակողմանիորեն կքննարկվի Սիրիայի թեման. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am