ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կտեղաբաշխի միաժամանակ 5 միլիոն ԱՄՆ դոլարի և 700 միլիոն ՀՀ դրամի պարտատոմս

Armenpress 15:04, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  2018-ի հուլիսի 12-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսում է տեղաբաշխել  5 միլիոն ԱՄՆ դոլարի և 700 միլիոն ՀՀ դրամի՝ տարեկան  համապատասխանաբար 5,25 և  9.50 տոկոս եկամտաբերությամբ արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, ԱՄՆ դոլարով արժեթղթերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ ՀՀ դրամով՝ 24 ամիս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը համապատասխանաբար կազմում է 100 ԱՄՆ դոլար և 100 հազար ՀՀ դրամ։  

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և  երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից: 

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար

Պարտատոմսերի Ծրագրային Ազդագիր

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am