«Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտից հայտնաբերվել են արգելված իրեր

Armenpress 13:04, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝դատապարտյալ Մ. Գ.-ի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերել են արգելված իրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, դատապարտյալի մոտից հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս, 4 լիցքավորիչ, 1 տուփ խաղաթուղթ, 0.5 լիտր տարողությամբ 11 շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ, 1 լիտր տարողությամբ 4 շիշ գարեջուր և 0.5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am