ԱՄՆ-ը տասնյակ միլիադավոր դոլարներ Է կորրցնում՝ ՌԴ-ից Եվրոպան պաշտպանելու համար՝ կորցնելով առեւտրում. Թրամփ

Armenpress 11:46, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարներ Է կորցնում Ռուսաստանից Եվրոպան պաշտպանելու համար եւ ըստ որում զգալիորեն կորցնում Է առեւտրի բնագավառում: Հուլիսի 12-ին այս պնդմամբ հանդես Է եկել Դոնալդ Թրամփը Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկար տարիների ընթացքում (ԱՄՆ-ի) նախագահներն ապարդյուն փորձում են Գերմանիային եւՆԱՏՕ-ի մյուս հարուստ երկրներին ստիպել ավելի շատ վճարել Ռուսաստանից իրենց պաշտպանության համար: Նրանք վճարում են իրենց բաժնի սոսկ ոչ մեծ մասը:

Իսկ ԱՄՆ-ը վճարում Է տասնյակ միլիարդավոր դոլարներ Եվրոպային դրամատրելու համար եւ ըստ որում զգալիորեն կորցնում Է առեւտրի բնագավառում»,- գրել Է Թրամփն՝ ավելի ուշ վերստին հայտնելով Գերմանիայի եւ Ռուսաստանի գազային գործարքի անթույլատրելիության մասին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ չի ընդունի այն իրավիճակը, երբ Ռուսաստանը դրամական միջոցներ ստանա դեպի Եվրոպա գազատարի միջոցով գազի վաճառքից եւ հիշեցրել Է, որ Գերմանիան պաշտպանության համար ծախսում Է իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) սոսկ 1 տոկոսը, մինչդեռ ԱՄՆ-ը՝ գրեթե 3,6 տոկոսը: Ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ նա դաշնակիցներից պահանջել Է անհապաղ, այլ ոչ թե մինչեւ 2024 թվականի վերջը, իրենց պաշտպանական ծախսերը հասցնել մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը: Դեռ ավելին, Թրամփը նրանց առաջարկել Է իրենց ռազմական բյուջեն մեծացնել մինչեւ ՀՆԱ-ի 4 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am