Մի շարք հոդվածներով մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող 26-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Armenpress 11:41, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատաքննությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող 26-ամյա աղջիկը հայտնաբերվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապ և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և վետերանների կողմից իրականացված համատեղ միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 13.20-ին, Տաշիր քաղաքի Անի թաղամասի թիվ 12 շենքի դիմացից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Լիանա Վ.-ն:

Նա հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը), 178-րդ հոդվածի (Խարդախությունը), 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքներով դատաքննությունից խուսափելու համար: Լիանա Վ.-ն ներկայացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am