«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի  

Armenpress 11:18, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող գավաթակիր «Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբը 6 ամսվա պայմանագիր է ստորագրել բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկու հետ։26-ամյա ֆուտբոլիստը բելառուսական «Մինսկի» սան է, հանդես է եկել Մինսկի «Դինամոյում», «Իսլոխում», սլովակյան «Զեմպլինում»։

Վերջին մրցաշրջանը Սվերչինսկին անցկացրել է «Մինսկի» կազմում՝ մասնակցելով 13 խաղի։

Այս օրերին կապանյան ակումբը ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեհաստանում և նախապատրաստվում է Եվրոպայի լիգային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am