Վրաստանի կառավարության ղեկավարը ներկայացրել Է նորացված նախարարների կաբինետը

Armenpress 11:08, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հուլիսի 12-ին ներկայացրել Է երկրի նախարարների կաբնետի նորացված կազմը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում կայացած ճեպազրույցում նա հայտարարել Է, որ կառավարությունում կլինեն երեք նոր ղկավարներ:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի դերում ներկայացվել Է Միխայիլ Բատիաշվիլին, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության ղեկավարի դերում՝ Գեորգի Կոբուլիան, ֆինանսների նախարարի՝ Իվանե Մաճավարիանին: Վրաստանի նախարարների կաբինետի նորացված կազմին վստահության քվե տալու համար երկրի խորհրդարանն արտահերթ նստաշրջանի կհավաքվի հուլիսի 14-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am