Մի շարք կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Armenpress 10:57, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագիտական հանձնաժողովի միաձայն որոշմամբ  Հայաստանի մի քանի կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրաում է կատարել ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց և հետևյալ կառույցներն ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը (իր նախնական տեսքով), «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով), Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» մետրոյի կայարանը,  «Գավեսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնը («Կասկադ»)»,-նշել է Տիգրան Գալստյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am