Երևանի Տերյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Armenpress 10:40, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղիների ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը՝ դեպի Սայաթ Նովայի պողոտա) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը՝ դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետև կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am